Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր փլուզում՝ Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհին

Հասարակություն
pluzum

Հուլիսի 8-ին տեղացած հորդառատ անձրևների պատճառով հերթական փլուզումն է տեղի ունեցել Լոռու մարզում: ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչութունից Lorinews.am-ին հայտնում են, որ ժամը 17.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում՝ Վահագնի գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհահատվածի նստվածք: 10 մետր երկարությամբ և 3 մետր լայնությամբ փլված ճանապարհը այժմ միակողմանի է: Հրշեջ-փրկարարները նշված ճանապարհահատվածը սահմանազատել են անվտանգության ժապավենով: Սկզբնաղբյուր` lorinews.am