Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կան ուժեր, որոնք մեզ դրդում են պատերազմի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
770dad0b498ec1c7ff958d0210163b48

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը հետաձգվում է, քանի որ Ռուսաստանն զբաղված է այլ հարցերով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը հետաքրքրություն չի ներկայացնում ԵՏՄ անդամ երկրների համար, և Ռուսաստանին դա պետք է իր քաղաքական ամբիցիաները ամրապնդելու համար: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ «ժառանգություն» կուսակցության պատգամավորը նշեց, որ կան ուժեր, որոնք մեզ դրդում են պատերազմի. «Մենք պետք է մեր արտաքին դիվանագիտությունն այնպես վարենք, որ այդ ուժերը հաջողության չհասնեն»։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանն ընդգծեց, որ պատերազմ սկսելու հավանականությունը մեծ է քան երբևէ. «Երբ ադրբեջանական կողմը համոզված լինի, որ զենքի ուժով մեզ կհաղթի, այդ ժամանակ նա պատերազմ կհայտարարի, ուստի մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմելու», - նկատում է Արզումանյանը։ ԱԺ պատգամավորը կողմ է հայ- թուրքական սահմանի բացմանը։ Նա միաժամանակ Թուրքական իշխանությունների կողմից Ցեղասպանության ճանաչման քայլերը շատ քիչ է համարում։ Ալեքսանդր Արզումանյանը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, սակայն շեշտում է, որ մեր երկրում կարիք կա ցանկացած տեսակի արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու։