Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս գիշեր հակառակորդը կրակահերթի տակ է պահել Չինարին

Քաղաքականություն
b2574d87484178b11c681a5e2784a1b1

Ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ երեկ երեկոյան՝ ժամը 22.00ից մինչև 03։00-ի սահմանները կրակել է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։ «Դիպուկահարներն են գյուղի ուղղությամբ խոշոր տրամաչափի զենքով կրակել», - տեղեկացրեց Չինարիի գյուղապետը և ավելացրեց, որ կրակոցները հնչել են հիմնականում գյուղի տների և կենտրոնական ճանապարհահատվածի ուղղությամբ։ Սամվել Սաղոյանի խոսքով՝ բարեբախտաբար, մարդկային կորուստներ չեն ունեցել, միայն նյութական վնաս են կրել. «Գնդակը կպել է տանիքներին, պատուհաններին ու սաղ ջարդել, գնդակը մեկի տուննա մտել՝ կահույքի մի մասը վնասել», - ասաց Սաղոյանը։ Չինարիի համայնքապետը վստահեցնում է, որ գյուղացիները խուճապի չեն մատնվել՝ սովոր են կրակոցներին և գիտեն ինչպես պաշտպանվել. «Սաղ իրենց տներում մի ապահով անկյունում նստել են, մինչև կրակը դադարի։ Ժամը 3-ից հետո, երբ կրակոցը դադարել է, նոր գյուղը քնել է», - նշեց Չինարի համայնքի ղեկավարը։