Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծկռտուք խանութի սեփականատիրոջ ու հարկային տեսուչի միջեւ

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Քաղաքացիներ Արայիկ Հ.-ի և Կարեն Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 316-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ նախապատրաստված նյութերի` 2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության Գավառի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզում գործող խանութում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությունը ստուգելու նպատակով անցկացված ստուգման ընթացքում խանութի սեփականատերը, խոչընդոտելով հարկային տեսչության աշխատակիցների օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` հարվածել է նրանցից մեկին, իսկ հարկային տեսչության աշխատակիցն ակնհայտորեն անցնելով իր լիազորությունները` ապտակել է հիշյալ խանութի սեփականատիրոջը: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ