Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրասիական տնտեսական միությունը՝ գլխացավանք գործարարների համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
E425N0GZJIg

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարող է գլխացավանք դառնալ հայ գործարարների համար։ Որոշ ապրանքատեսակներ, որոնք այսօր նրանք ներմուծում են Եվրոպայից, ՄՄ անդամ երկրներ կարող են դա արգելել՝ որպես այլընտրանք առաջարկելով իրենց երկրի արտադրանքը։ Մհեր Մարկոսյանը զբաղվում է ռադիոտեխնիկական սարքերի ու էլեկտրոնիկայի արտադրությամբ: Իր արտադրանքի 80 տոկոսից ավելին, բացի Ռուսաստանից, արտահանում է նաեւ մի շարք այլ երկրներ։ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից նա դրական ակնկալիքներ ունի. «Այսօր մեր շուկայից բացակայում է Ռուսաստանը, եւ ապրանքների մեծ մասն էլ առնում ենք այլ երկրներից, հույս ունեմ ՄՄ- ին անդամակցելով՝ Ռուսաստանից ձեռքբերումը կհեշտանա, շուկան էլ մեր համար կբացվի»։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը վստահ է՝ բացասական կողմերն ավելի շատ են, ու պատճառը անորոշությունն է։ Ոչ ոք չգիտի, թե ինչ պայմաններում ու ինչպես կանդամակցի Հայաստանը եվրասիական տնտեսական միությանը։ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն արդեն մտածում է , թե ինչպես կխուսափի մեր կառավարությունը բացասական հետեւանքներից՝ այդ միության կազմում հայտնվելուց հետո։ Մանրամասներ՝ տեսանյութում