Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները վաղը ցույց կանեն

Հասարակություն
nairit

Վաղը՝ առավոտյան ժամը 8.30-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կհավաքվեն գործարանի մոտ, այնուհետեւ երթով կշարժվեն դեպի Կառավարության շենք։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը։ Նրա խոսքով՝ գործարանը աշխատակիցներին 15 ամսից ավելի աշխատավարձ է պարտք։ Քիմիական երբեմնի հզոր գործարանը 2010 թ.-ից արտադրանք չի տալիս։ Մոտ 2500 աշխատողներից միայն 500-ն է աշխատանքի գնում, իսկ 2000-ը գտնվում են հարկադիր պարապուրդում։