A
A
«Մահացած պտուղների» գործով կան կասկածյալներ
«Մասիս» բժշկական կենտրոնի տարածքում ներարգանդային փուլում հայտնաբերված 2 պտուղների գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ չհրապարակելով նրանց անունները։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածով՝ վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու համար։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը։ Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Մասիս բժշկական կենտրոնի տարածքում ներարգանդային փուլում գտնվող մահացած պտուղներ էին հայտնաբերվել: