Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արգենտինան Հայաստանի միջնորդության կարիքը չունի». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
642e7a08cbe96f04e26f824b9753709d

Ադրբեջանի անդամակցումը Մաքսային միությանը դեռ հավանական չէ»,-համոզված է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ «Կարճաժամկետ հեռանկարի շրջանակներում ես չեմ տեսնում Ադրբեջանին ՄՄ-ի կազմում։ Իհարկե, մեր տարածաշրջանում պետք չէ որևէ բան բացառել, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է բանակցային գործըթացը Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանի անդամակցումը մեծ հաշվով կախված է նրանից, թե ինչ կառաջարկի դրա դիմաց Ռուսաստանը։ Միաժամանակ պետք է նկատել, որ Ադրբեջանը ունի տնտեսական քաղաքականություն, որը կապված է էներգակիրների առկայության հետ և դա թույլ է տալիս նրանց տարածաշրջանում հարաբերականորեն անկախ դեր ունենալ»,-մեկնաբանում է նա։ Անդրադառնալով Արգենտինայում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ Արգենտինայի և ՄՄ-ի համար, քաղաքագետը նկատեց.« Այն դերը և դիրքը, որը ունի Հայաստանը մեր տարածաշրջանում՝ նեղ և լայն իմաստով, կարելի է օգտագործել նման գործընթացների դեպքում։ Բայց Արգենտինայի և ընդհանրապես Լատինական Ամերիկայի երկրների դեպքում Ռուսաստանի հետ հարաբերություններում կա հստակ ձևաչափ, որը գոյություն ունի ԲՐԻՔՍ-ի շրջանակներում և այդ երկրները բացարձակապես կարիք չուեն և չեն ակնկալում Հայաստանւի միջնորդությունը»։ ԲՐԻՔՍ-ը հինգ երկրներից կազմված խումբ է, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը: