A
A
12 առաքյալներից մեկը՝ Տավուշի մարզպետի դեմքով. armtimes.com
Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերներից մեկի՝ «Խորհրդավոր ընթրիք» -ի վրա պատկերված առաքյալներից մեկը ոչ ավել ոչ պակաս Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է։
Տավուշի մարզպետը, սակայն, պնդում է, որ եկեղեցում պատկերված առաքյալն իրեն նման չէ։ Այս մասին նա հայտնել է armtimes.com-ին։
«Ես չգիտեմ՝ ում նախաձեռնությունն է։ Ես շինարարությունն արել, տվել եմ, դրանից հետո իրենք են այդ նկարներն արել։ Նկարչին հարցրեք»,- ասել է մարզպետը։
Լուսանկարում մարզպետը ձախից երկրորդն է։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում