Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի չեմպիոնը կմրցի Անդորայի չեմպիոնի հետ

Սպորտ
sport-bananc-santa-koloma

Հայաստանի 2013-2014թթ ֆուտբոլի առաջնության հաղթող Երեւանի «Բանանցը» չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում այսօր կհյուրընկալի Անդորայի չեմպիոն ՖԱ «Սանտա Կոլոմային»: Մեկ շաբաթ առաջ կայացած մրցախաղում 1:0 հաշվով հաղթել են անդորացի ֆուտբոլիստները: Դա նշանակում է, որ հաջորդ փուլ մտնելու համար մեր չեմպիոնը նվազագույնը պետք է հաղթի երկու գոլի առավելությամբ: «Սանտա Կոլոմային» ձեռք է տալիս ցանկացած ոչ-ոքին եւ նվազագույն հաշվով արդյունավետ պարտությունը: «Բանանցն» առաջին անգամ է հանդես գալիս չեմպիոնների լիգայում, իսկ ահա «Սանտա Կոլոման» ավելի փորձառու է: Ճիշտ է, անդորացիները, մինչ «Բանանցին» հաղթելը, այս մրցաշարում կրել էին 6 անընդմեջ պարտություն: «Սանտա Կոլոման» լավ հնարավորություն ունի առաջին անգամ հաղթահարելու եվրոգավաթների առաջին փուլը, իսկ ահա «Բանանցը» պակաս հնարավորություն չունի զրկելու Անդորայի չեմպիոնին այդ հնարավորությունից: Բուքմեյքերները լիովին հավատում են «Բանանցի» հաղթանակին, սակայն վերջնական հաջողության հարցում համեմատաբար զգուշավոր են: