Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար վարպետության դասեր՝ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում

Հասարակություն
82a2819b332ced762005c6aa8e430306

«Ոսկե ծիրան» Երեւանի 11­րդ միջազգային կինոփառատոնը ուրախ է ներկայացնել այս տարվա ծրագրում նախատեսվող վարպետության դասերը: Հուլիսի 14­ին օպերատորական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ավստրիացի կինեմատոգրաֆ, վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը: Հուլիսի 15­ին ռեժիսորական արվեստի մասին դաս կանցկացնի չինացի հռչակավոր ռեժիսոր Ցզյա Չժան­կեն: Հուլիսի 17­ին վարպետության դաս կանցկացնի անվանի կինոգետ, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյան: Դասախոսությունը վերնագրված է «Աֆրո­ամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը»: Հուլիսի 18­ին սցենարական արվեստի գաղտնիքները ներկայացնող վարպետության դաս կանցկացնի գրող, վիպասան, սցենարի հեղինակ եւ գրական թարգմանիչ Պետրոս Մարկարիսը (Հունաստան), իսկ հուլիսի 19­ին դերասանական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը: Վարպետության բոլոր դասերը տեղի կունենան «Նաիրի» կինոթատրոնում: Սկիզբը՝ ժ. 15:00: «Ոսկե ծիրան»­ի շրջանակներում իրականացվող վարպետության բոլոր դասերի մուտքն ազատ է: