Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նախագահը հանդիպեց ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Պաշտոնական
galust

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Հայ խորհրդարանականները շրջայց կատարեցին 2013թ. սեպտեմբերին բացված եկեղեցական համալիրում: Այնուհետեւ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված ՀՀ պետական կառույցների, ինչպես նաեւ հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Համոզված եմ, որ Հայաստանի ճակատագրի հանդեպ ընդհանուր պատասխանատվության գիտակցումը մեզ կօգնի ավելի բացահայտել մեր միասնական հայրենիքի ներուժը եւ կառուցել ավելի ապահով ու ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռանկյունին: Մենք կարող ենք եւ պարտավոր ենք կերտել այդպիսի Հայաստան, մենք պարտավոր ենք եւ կարող ենք ամուր պահել այդ եռանկյունին՝ անկախ մեր գտնվելու վայրից»,-նշեց Գալուստ Սահակյանը: ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը եւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, բարձր գնահատելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստան, նշեցին, որ այն ոչ միայն նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերին, այլեւ ավելի կամրապնդի եւ կխորացնի միջպետական հարաբերությունները: