Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շան վիրավոր ձագերին տեղափոխել են կլինիկա

Հասարակություն
9cc6cec2176a5922013598d3a04df674

Հուլիսի 5-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 60 հասցեում գտնվող ԵՊՃ համալսարանի բակ բարձրությունից ընկել են շան ձագեր, որոնք ունեն վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները բժիշկ-անասնաբույժի հետ համատեղ ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն վնասվածքներ ստացած շան ձագին, որին «Դինգո» կազմակերպության կամավորները տեղափոխել են անասնաբուժական կլինիկա: ԱԻՆ