Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ կտա ԵՏՄ անդամակցությունը սննդամթերքի ոլորտին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
sada9

Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթացը սահուն չի լինի նաեւ սննդամթերք արտադրողների համար։ Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Հայաստանում սննդամթերքի անվտանգության բարելավման» ծրագրի փորձագետ Արա Կարապետյանը գտնում է, որ դեռ անելիքներ կան. «Նույնիսկ Բելառուսի նման դիսցիպլինա ունեցող ժողովուրդը ունի մեծ խնդիրներ»,- ասաց նա։ Ծրագրի ղեկավար Մայա Թևզաձեն այս պահին կարեւորում է օրենսդրական դաշտի կարգավորումը, մնացած խնդիրները համարում է լուծված. «Արտադրության պրոցեսը նույնն է ԵՄ-ի և ԵՏՄ-ի համար, օրենսդրական պահանջները մի փոքր տարբերվում են, փոփոխություններ են պետք մտցնել»,- ասաց նա։ Սննդամթերքի անվտանգության հարցում Հայաստանը լուրջ խնդիրներ չունի, իսկ օրենսդրական դաշտը համապատասխանեցման փուլում է։ Կարծում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը, խնդիրը մեկն է. «Մենք պետք է սովորենք պահպանել հիգիենան»։ Մինչ փորձագետները համապատասխանեցնում են օրենքները, գործարարները հաշվարկում են իրենց շահույթները։ Մեղվաբուծություն ոլորտում մասնագիտացած, գործարար, «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ռոզա Ծառուկյանը համոզված է, որ միությանն անդամակցելով ոլորտը կզարգանա. «Եթե նախկինում 77 հազար մեղու կար Հայաստանում, հիմա 600 հազարից ավելի է և ամեն օր ավելանում է»,- «Ա1+»-ին ասաց նա։ Գործարարները նոր շուկաներ ներթափանցելու հնարավորություն են տեսնում։ Մսամթերքի արտահանման ոլորտում նրանք մեծ նշանակություն են տալիս ոչ միայն պատրաստի արտադրանքին, այլեւ հումքերին։ Մանրամասները՝ տեսանյութում։