Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի պաշտպանության նախարարը խոստանում է վերադարձնել Ղրիմը

Քաղաքականություն
վալիեի

Ուկրաինայի նորանշանակ Պաշտպանության նախարար Վալերի Գալետեյը, որն իր պաշտոնում հաստատվել է Բարձրագույն Ռադայի որոշմամբ, խոստացել է վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը և հաղթական շքերթ անցկացնել Ղրիմում։ «Ես համոզված եմ, որ Ուկրաինան կհաղթի։ Հավատացեք ինձ, որ հաղթանակի շքերթը անպայման կանցկացվի ուկրաինական Սևաստոպոլում»,- ասել է Գալետեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ 46- ամյա գեներալ-գնդապետի այս խոսքերը պատգամավորները ընդունել են բուռն և երկարատև ծափահարություններով։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անձամբ նրա թեկնածությունն առաջադրելիս ասել է, որ բանակին այնպիսի հրամանատար է հարկավոր, որը ոչ միայն սովորել է կռվել, այլև կռվել է իրականում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում