Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանության նախարարն Աստանայում է

Պաշտոնական
seyran

Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր և ստորագրվել են համապատասխան որոշումներ: Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ իր գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր:   ՊՆ