Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիխուանա` տաքսու վարորդի «գաղտնարանից»

Հասարակություն
3f8fe219f8a28656079156ceea03aa6f

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Վրեժ Մ.-ին` վերջինիս վարած «Բիդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի զննությամբ` վարորդի նստելատեղի կողքի պահոցից հայտնաբերվել է 1,1 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: