Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Անհաջող մեկնարկ

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

  Հայաստանի ֆուտբոլի ակումբները անչափ անհաջող մեկնարկեցին Եվրոպայի լիգայի նոր մրցաշրջանը:   Այսօր կայացած որակավորման առաջին փուլի խաղում Հայաստանի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց ղազախական «Շախտյորին»:   Հանրապետության գավաթակիր Երեւանի «Փյունիկը» իր հարկի տակ էլ ավելի խոշոր 1:4 հաշվով զիջեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանան ներկայացնող համանուն թիմին:   Անցած առաջնության բրոնղե մեդալակիր Երեւանի «Միկան» հյուրընկալվելիս տանուլ տվեց Խորվաթիայի «Սպլիտին»` 0:2:   Այդպիսով, մեր թեմերը պարտություն կրեցին եվրոգավաթների մեկնարկային խաղերում եւ պատասխան հանդիպումներից առաջ հայտնվեցին դժվար վիճակում:   Պատասխան խաղերը տեղի կունենան հուլիսի 10-ին: