Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դռան թակոցը» անհանգստացրել է թուրքական կառավարությանը (տեսանյութ)

Հասարակություն
hof1

Ամերիկահայ գրող, «Դռան թակոց» գրքի հեղինակ Մարգարիտ Աճեմյան Ահներթը Հայաստանում է։ Այսօր նա հանդիպել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ, ովքեր «Էսթեր Աճեմյան» կրթավճարի շահառուներն են եղել։ Նա ուսանողներին ներկայացրել է, թե ինչպես է գիրքն ընդունվել Թուրքիայում։ Գրքում ներառված են հեղինակի մոր՝ Էսթեր Աճեմյանի ցեղասպանության հուշերը, որը խիստ անհանգստացրել է թուրքական կառավարությանը։ Այս մասին հայտնեց անձամբ հեղինակը։ «Անկախ կառավարության կարծիքից, Թուրքիայում այս գիրքը շատ լավ է վաճառվում։ Շատերը կարդացել են և ընդունում են տեղի ունեցածը։ Իհարկե, ոմանք էլ չեն կարողանում հաշտվել տեղի ունեցածի հետ», - նշեց « Դռան թակոց» գրքի հեղինակը։ Հեղինակի խոսքով՝ ցեղասպանության մասին գիրքը գրելու որոշումը ինքնաբերաբար է ստացվել։ «Մայրս իր կյանքի պատմությունը պատմեց, ես էլ որոշեցի գրել», - ասում է Մարգարիտ Աճեմյանն ու հավելում՝ իմ նպատակն այն էր, որ ընթերցողը ականատեսի հուշերից տեղեկանա, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։