«Գագիկ Խաչատրյանը վե՞ր է օրենքից» (տեսանյութ)
Աֆրիկյանների շենքի համար պայքարողները դեռ չեն հանձնվում։ Այսօր նախաձեռնության անդամներից մի քանիսը պաստառներ էին պատրաստել ու կանգնել Աֆրիկյանների շենքի առջեւ, որպեսզի անցորդներին տեղեկացնեն Աֆրիկյանների շենքի ապօրինի քանդման մասին։ Պաստառների վրա գրված էր «Գագիկ Խաչատրյանը վե՞ր է օրենքից», «Քանդիր հուշարձանը, դարձիր վաստաակավոր օլիգարխ»։ Նախաձեռնության անդամները անցկացնում են ստորագրահավաք՝ընդդեմ շենքի ապօրինի քանդման, ինչպես նաեւ անցորդներին բաժանում են թռուցիկներ, որտեղ պայքարի կոչ են անում բոլորին։ Ակցիայի մասնակից Արամ Ապաթյանը վստահ է, որ իրենց պայքարը արդյունք կտա։ Նա եւ մնացած ակտիվիստները շարունակելու են պայքարել,որպեսզի շենքը վերականգնվի։ Նշենք, որ վաղը, ժամը 15։00-ին Թեքեյան կենտրոնում կլինի քննարկում,որտեղ կորոշեն, թե ինչպես պետք է շարունակել Աֆրիկյանների շենքի համար իրենց պայքարը։