A
A
Ռուսաստանի հայերը՝ բելառուսական միջոցառմանը
Ռուսաստանի հայերի միության անդամները մասնակցել են Բելառուսի՝ ֆաշիստական լծից ազատագրման 70-ամյակի միջոցառումներին։ Այդ մասին հայտնում է միության մամլո ծառայությունը։
Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր արարղություն, որի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի շիրմին եւ «Հերոս քաղաք Մինսկ» հուշարձանին։
