Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աֆրիկյանների շենքը մահացավ, էլ ի՞նչ կարող էինք անել» (տեսանյութ)

Հասարակություն
afrikyan12-353x2651

Աֆրիկյանների շենքի մետաղական պարիսպների ետևում աշխատող բանվորներն ապամոնտաժում են հուշակոթողի վերջին քարերը։ Պարիսպների մյուս կողմում այլեւս ակտիվիստներ չկան: Նրանցից Հելենա Մելքոնյանը մեզ հետ հեռախոսազրույցում վստահեցրեց, թե իրենց բացակայությունն ամենեւին չի նշանակում պայքարի դադարեցում. «Մենք երիտասարդներով չենք դադարելու ընդհանրապես պայքարը, ամեն մի քանդված քարի համար սեփականատերը և քաղաքային իշխանությունը պետք է պատասխանատվություն կրեն»,- ընդգծեց նա: «Ի պաշտպանություն Աֆրիկյանների տան» նախաձեռնության անդամ Շողակաթ Վարդանյանը խոստովանում է՝ սխալներ թույլ են տվել, սակայն պայքարը շարունակելու են օրենքի սահմաններում. «Քանի որ հակառակ կողմից անօրինությունն էլ չափից շատ ա, դրա համար էլ վերջին քարերը հանվում են»։ «Ակտիվիստները արեցին այն, ինչ հնարավոր էր»,- կարծում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։ Բայց ի՞նչ կարող էին նրանք անել մի քանի անգամ թվով իրենց գերազանցող ոստիկանական ուժերի դեմ։ «Մարդիկ ուզում են գնան իրենց կարծիքը հայտնեն, դրա համար ծեծում են»,- ասում է մեր զրուցակիցը։ Այդուհանդերձ, պարոն Բաղդասարյանն այսօր արդեն ստիպված է արձանագրել՝ Աֆրիկյանների շենքը մահացավ։ Այսպիսով` մենք կորցրեցին 14 հուշարձան-շենքերից 6-րդը, վտանգը դեռ առջեւում է եւ սպառնում է եւս 8 հուշակոթողի: