Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհներ Երեւանի խոտածածկ տարածքներում

Հասարակություն
b9e141e40ffd1967a76c259f877f6de6

Հուլիսի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Ներքին Չարբախ թաղամասում այրվել է 2500 քմ, Հալաբյան փողոցում` 500 քմ, Իսակովի պողոտայում` 60 քմ, Ծերեթելի փողոցում` 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։