Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը 2-րդ տեղը գրավեց

Սպորտ
sport-danielyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը մրցանակային երկրորդ տեղը գրավեց Վրաստանում ավարտված ՖԻԴԵ-ի Գրանպրիի մրցաշարում: Այսօր կայացած վերջին տուրում մեր հայրենակիցը սպիտակներով խաղաղ դաշն կնքեց մրցաշարի ընդգծված առաջատար, աշխարհի չեմպիոն Հու Յիֆանի հետ: Այդպիսով, Էլինա Դանիելյանը 11 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ չինուհի Յու Վենյունի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով արժանացավ երկրորդ մրցանակին: Գրանպրիում վստահ հաղթեց Հու Յիֆանը, որը վաստակեց 9 միավոր եւ հպարտ միայնության մեջ գրավեց առաջին տեղը: