Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շվեյցարացիները կփորձեն թեթեւացնել մարզչի վիշտը

Սպորտ
sport-argentina-svejcaria

Ֆուտբոլի Շվեյցարիայի հավաքականը ցանկանում է վերջապես խախտել Արգենտինայի ընտրանու հետ ունեցած հարաբերությունների տխուր ավանդույթը: Պատճառն այն է, որ նախկինում երկու երկրների հավաքականների միջեւ կայացած 6 խաղերում շվեյցարացիները չեն կարողացել հաղթել արգենտինացիներին` 4 պարտություն, 2` ոչ-ոքի: Այսօր Արգենտինան ու Շվեյցարիան հանդիպելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի շրջանակում: Մասնագետներն այս զույգի ֆավորիտ են համարում հարավամերիկացիներին, որոնց հաղթելու հնարավորությունները 4 անգամ բարձր են գնահատում շվեյցարացիների համեմատ: Ի դեպ, Շվեյցարիայի հավաքականն այսօր հաղթանակի ձգտելու եւս մեկ հիմնավոր պատճառ ունի: Բանն այն է, որ թիմի գլխավոր մարզիչ Օտմար Հիցֆելդն այսօր առավոտյան տխուր լուր է ստացել հայրենի Գերմանիայից: Երեկ 82 տարեկան հասակում մահացել է նրա ավագ եղբայրը` Վինֆրիդը: Կարծում ենք, Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստներն ամեն ինչ կանեն իրենց մարզչի վիշտը հաղթանակով թեթեւացնելու համար: