Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծաթե հուշադրամ՝ Մեծ ֆուտբոլի առիթով

Տնտեսություն
10371403_10152648502000809_4528596354670671258_n

Թողարկվել է «2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» նոր արծաթե հուշադրամը : Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսին 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների անվանումներն ու դրոշներն են, կենտրոնում «2014 FIFA WORLD CUPTM» մակագրությունն է: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 100 դրամ Մետաղը և հարգը արծաթ 9250 Քաշը 20,0 գ Տրամագիծը 38,60 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Տպաքանակը մինչև 5 000 հատ Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Geiger Edelmetalle» դրամահատարանում:    ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն