Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց թողնված շների պատճառով գողությունն ավարտին չի հասցրել

Հասարակություն
c35696b3312aefabe2adfb6a7f29de09

Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ֆրունզեի փողոցում գտնվող ավագ դպրոցի տարածք է ներխուժել մի տղամարդ և փորձել գողություն կատարել: Նույն օրը, ժամը 18.50-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Մարատ Մ.-ին: Նա խոստովանել է, որ դպրոցի պարսպի վրայից մուտք գործելով` փորձել է էլեկտրական ենթակայանից պղնձյա մալուխներ գողանալ, սակայն տարածքում բաց թողնված շների պատճառով գողությունն ավարտին չի հասցրել: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն