Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիային մասնակցում են նաեւ քաղաքական գործիչներ (տեսանյութ)

Հասարակություն
10300883_658578520889878_4482700740747003473_n

Սարյան 22 հասցե է եկել ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը, «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Վերջիններս ոստիկանների հետ բանակցում են՝ նշելով, որ ցուցարարներից որեւէ մեկը չի խախտում հասարակական կարգը, ցույցը խաղաղ է ընթանում։ Ըստ ակտիվիստների՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այս անգամ ավելի զգույշ է խոսում ժողովրդի հետ։ Իսկ Ժողովուրդը պահանջում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի կասեցում։ Նիստում քննարկվում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը։