Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները շուրջկալել են ցուցարարներին (տեսանյութ)

Հասարակություն
10474636_658574850890245_1611080070_n

Քիչ առաջ Սարյան 22 հասցեում ցուցարարներին մոտեցավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից Արտեմ Մուրադյանը եւ հայտնեց, որ դահլիճում այլեւս տեղ չկա, ուստի ակցիայի մասնակիցներից որեւէ մեկը չի կարող ներս մտնել, ինչը պահանջում էին վերջիններս։ Այս պահին ցուցարարները կոչ են անում հետաձգել հանձնաժողովի նիստը, իսկ ընթանալու դեպքում չեղյալ համարել այն։ Նրանք պահանջում են ավելի մեծ դահլիճում անցկացնել նիստերը, որպեսզի կարողանան մասնակցել քննարկումներին։ Այս պահին Սարյան 22 ժամանեց ոստիկանների մի նոր խումբ, որ շրջանի մեջ վերցրեց ցուցարարներին։ Ոստիկանների թիվը անցնում է 100-ից։ Հիշեցնենք՝ ակցիան էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումների դեմ է։ 10518941_658574927556904_162193155_n