Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը բարձրացավ 3-րդ տեղ

Սպորտ
a3286a43fae3ee42fe58a0aaf64b9b65

Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը թվով 4-րդ հաղթանակը տարավ Վրաստանում ընթացող ՖԻԴԵ-ի Գրանպրիի մրցաշարում: Նախավերջին 10-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւ խաղաքարերով վստահ առավելության հասավ մրցաշարի ետնապահներից մեկի` չինուհի Ժաո Քսյուի նկատմամբ: Այս հաղթանակից հետո Էլինա Դանիելյանը վաստակեց 6,5 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: Նա երկրորդ հորիզոնականում գտնվող Յու Վենյունից ետ է մնում ընդամենը կես միավորով: Այսօր կայանալիք վերջին տուրում մեր շախմատիստուհին սպիտակներով կհանդիպի մրցաշարի հաղթող, աշխարհի գործող չեմպիոն Հու Յիֆանի հետ, որը միակ մասնակիցն է, որ դեռեւս պարտություն չի կրել: