«Պաշտոնն ամեն գյադա -գյուդայի բան չի» (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին բանավոր խոսակցություններից իշխանությունն անցնում է գործնական քայլերի։ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ վաղը կքննարկի սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը: Մեր քաղաքացիներից շատերն արդեն իսկ պատրաստ են փողոց դուրս գալ հնարավոր թանկացումը կանխելու համար։ Թանկացման դեպքում էլեկտրաէներգիայի սակագինը 38-ից կդառնա մոտ 43 դրամ։ Քաղաքացիներն իշխանություններին զգուշացնում են՝ դրանից հետո բողոքի ալիք կբարձրանա ողջ հանրապետությունում. «Ժողովուրդն արդեն ի վիճակի չէ թե՛ ֆինանսապես, թե՛ արդեն բարոյապես, պարզապես արդեն ծայրահեղ վիճակում են բոլորը»,- շարունակեց Սյուզաննա Չիլինգարյանը։ «Պաշտոնն ամեն գյադա -գյուդայի բան չի»,- շարունակեց մեկ ուրիշը։ Մանրամասները՝ տեսանյութում: