Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց պաշտոնատար անձանց հուշարձան չի քանդվում. Աֆրիկյանների հետեւում Գագիկ Խաչատրյանն է

Հասարակություն
afrikyan17

Այսօր «Հետք»-ը  տեղեկություն էր տարածել, որ Աֆրիկյանների շենքի պահպանության համար պայքարող քաղաքացիների ջանքերը արդյունք չեն տալիս: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ շենքի ապամոնտաժողների հետևում կանգնած է Հայաստանի մեծահարուստ պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ ֆինանսների նախարար, պետեկամուտների կոմիտեին նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը: Այս տեղեկությունը չհերքեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը. «Ամեն դեպքում, ակնհայտ էր, որ այս ամենի ետևում ինչ-որ պաշտոնատար անձ կանգնած է։ Հայաստանում նման գործարքներն առանց բարձրաստիճան պաշտոնատար անձանց չեն իրականացվում»,- ընդգծեց նա։ Քաղաքացիական ակտիվիստները նույնպես համոզմունք ունեն, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժողների ետևում կանգնած է Գագիկ Խաչատրյանը. «Անշուշտ ինքն է կանգնած։ Չեմ էլ կասկածում»,- «Ա1+»-ին հայտնեց նախաձեռնության անդամ Վիլեն Գաբրիելյանը՝ հավելելով. «Հայաստանում նման մի բան կա՝ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, դեռ այս պայքարի մեջ չմտած՝ ես գիտեի, որ տարածքը պատկանում է Գագիկ Խաչատրյանին»։