Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Օսիպյանը շարունակում է պաշտոնավարել, չնայած հարուցված քրգործին. Փաստինֆո

Քաղաքականություն
27.06.40

Չնայած իր նկատմամբ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շարունակում է պաշտոնավարել: «Նրա ծառայողական պարտականություններն այս պահի դրությամբ դադարեցված չեն»,- «Փաստինֆո»-ին ասացին ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ դա կապված է հունիսի 2-ի գիշերը Օսիպյանի եղբորորդի Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ վերջինը դանակահարել և ծանր մարմնական վնասվածք էր հասցրել 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Երևանի փոխոստիկանապետը փորձել է իր եղբորորդու մեղքը բարդել դեպքին մասնակից 23-ամյա Սարգիս Հովհաննիսյանի վրա` նման գործարք առաջարկելով վերջինի մորը: Ավելին՝ այստեղ