Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանի գործով 6 տարի 6 ամիս ազատազրկում են պահանջում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Volodya-Avetisyanj

Ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով. այս պատժաչափն այսօր պահանջեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով մեղադրող Հենրիկ Պապիկյանը։ Վերջինս նշեց, որ թե նախաքննության եւ թե դատաքննության ընթացքում Վոլոդյա Ավետիսյանի մեղքն ամբողջապես ապացուցվել է, եւ նրա նկատմամբ պետք է կիրառվի ազատազրկում։ Դատախազը միաժամանակ նշեց, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ամբաստանյալի խնամքին կա 3 անչափահաս երեխա, սակայն անձնական գույքի վրա դրված արգելանքը չպետք է վերացնել։ Ի դեպ, դատախազը միջնորդեց Վոլոդյա Ավետիսյանից բռնագանձել 2000 ԱՄՆ դոլար, չնայած այն հանգամանքին, որ տուժող Հենրիկ Զաքարյանը որեւէ պահանջ չի ներկայացրել այդ մասին։ Գումարը պետք է ուղղել ՀՀ պետական բյուջե։ Այսօր Վոլոդյա Ավետիսյանը հրաժարվեց ցուցմունք տալ՝ նշելով, որ այս գործն ընդամենը քաղաքական հետապնդում է իր նկատմամբ։ Այս պահին պաշտպանական ճառ է ընթերցում Արա Զաքարյանը՝ նշելով, որ հեռախոսային խոսակցությունների մի մասը մոնտաժված է եղել։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ դատարանում ներկայացված տեսագրությունն առանց ձայնի է եղել, պաշտպանը նշեց, որ ձայնն անջատված է եղել, որովհետեւ եթե ձայնով լիներ, մեղադրանքն առ ոչինչ կճանաչվեր. նրանք հանդիպելիս այլ թեմայով են խոսել։