Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փող չունես՝ բժշկի չես կարող հասնել. Սիփանիկի բնակիչ (տեսանյութ)

Հասարակություն
sipanik

Արարատի մարզի Սիփանիկ գյուղում տրանսպորտի խնդիրը գյուղի բնակիչների համար օրհասական է դարձել։ Նառա Պետրոսյանը պատմում է, որ Երեւանում սովորող երեխաները դժվարությամբ են գնում դասի։ Տուն վերադառնալը ավելի դժվար է։ Ժամը 16.00-ից հետո բնակիչների միակ հույսը տաքսին է. «Միայն ամուսինս է աշխատում։ Աշխատավարձի 50-60 տոկոսն էլ տալիս ենք տրանսպորտին։ Իսկ եթե հիվանդանում ես, վատանում ես, եթե պիտի շտապ բժշկի գնաս, փող չունես, տանը պիտի մնաս, տրանսպորտ չկա, որ հասնես Հովտաշատ՝ բժշկի»։