Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ եւ ակցիա՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

Կարևոր լուրեր Հասարակություն
10516686_1466419616931744_5201173899416158545_n

«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում բոլոր ՀՀ քաղաքացիներին հուլիսի 1-ին` ժամը 10:30-ին, ներկա գտնվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիային: Այդ օրը ՀԾԿՀ-ն նիստ է անցկացնելու, որտեղ կայացվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 30-ին` ժամը 19:00-ին, Օպերայի հրապարակից սկսելու է բողոքի ակցիա: Ցուցարարները երթով կոչ են անելու քաղաքացիներին դուրս գալ պայքարի եւ բաժանելու են թռուցիկներ: