Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քառյակի հարցը՝ «Ժառանգության» համագումարում (տեսանյութ)

Քաղաքականություն
4ada51cd4f60fb59392e7fbde148ec3e

«Ժառանգության» 10-րդ համագումարում հաշվետությամբ հանես եկավ կուսակցության՝ ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա հիշեցրեց, որ խմբակցությունը աշխատել է երեք պատգամավորով, ներկայացրել մի շարք օրենքի նախագծեր: Ռուբեն Հակոբյանը  խոսեց նաեւ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համագործակցության մասին. «Այս համագործակցությունը դարձել է լուրջ համագործակցություն, ես կարծում եմ, որ քաղաքական օրակարգը խորհրդարանում թելադրում են չորս ոչ իշխանական քաղաքական ուժերը: Նկատի ունենալով այն օրակարգը, որ ձեւակերպել ենք մենք , ուզում ենք ամբողջական, համակարգային իշխանափոխություն, պետք է այս հունով առաջ գնանք»: Նույն գործելաոճով «Ժառանգություն» կուսակցության համագումարին Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անցած մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: Նա հատկապես առանձնացրեց մի քանիսը։ Տիկին Բախշյանը հիշեցրեց , որ «Բարեւ Երեւան»-ը ակտիվ մասնակցել է տրանսպորտի թանկացման դեմ պայքարին , նաեւ. «Մասնակցել ենք Կոմիտասի 5, Ամիրյան 18, օղակաձև զբոսայգու տարածք, Սայաթ Նովա փողոցի և այլ ապօրինի կառույցների դեմ տարվող պայքարին»։ Ըստ նրա՝ իրենք շարունակելու են աշխատել իրենց որդեգրած աշխատաոճով եւ փորձելու են լուծել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը :