Ստյոպա Սաֆարյանը ընդմիջում է վերցնում (տեսանյութ)
«Սա հրաժեշտի խոսք չէ, սա ողջույնի խոսք է», - կուսակցության համագումարին այս բառերով ձայնի իրավունք տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը « Ժառանգության» վարչության անդամ Ստեփան Սաֆարյանին; «Հեշտ տարիներ չեն եղել, բացի այն, որ հագեցած են եղել մի քանի ընտրություններով, որոնք բացի ապօրինությունների դեմ կուսակցականների համառ պայքարից, նաև ենթադրել են միջազգային հաղորդակցություն, դիտորդական առաքելությունները ցավոք սրտի շրջանցեցին խախտումներով ուղեկցված այդ ընտրությունները: 2011թ.-ից անդամակցում ենք ԵԺԿ-ին»,- մինչ հիմնական ասելիքը ՝ միջազգային ոլորտում կուսակցության միջոցառումները ներկայացրեց Ստյոպա Սաֆարյանը։ Ելույթի վերջում նա տեղեկացրեց, որ զբաղվածության պատճառով առաջիկա շրջանում ուզում է մի դադար վերցնել. «Այս պահին չափազանց բուռն է իմ փորձագիտական զբաղվածությունը, այդ իսկ պատճառով «Ժառանգության» վարչության նոր կազմում ես չեմ լինի։ Ուզում եմ համոզմունք հայտնել, որ կուսակցության նոր վարչությունը չի զիջի բոլոր նախկին վարչություններին: Շնորհակալ եմ համագործակցությունների համար, շնորհակալ եմ բոլորիցդ»։