A
A
Ձեռքի ժամացույց գողացողին հայտնաբերեցին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս` Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողները երեկ Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23 ամյա, նախկինում 2 անգամ դատված Գևորգ Ա.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տիպի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակ, ձեռքի ժամացույց, բանկոմատի 7 քարտ և ձեռնաշղթա: Ըստ Գևորգ Ա.-ի` նշված իրերը, ինչպես նաև 460.000 դրամը, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը գողացել է Ազատության պողոտայում գտնվող հաստատություններից մեկի տնօրենի աշխատասենյակից: Կատարվում է նախաքննություն: