Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախագահականի դեմը պետք ա մլիցեքին տփեի». Շանթ Հարությունյանը զղջում է (տեսանյութ)

Հասարակություն
shant1

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը զղջում է, որ նոյեմբերի հինգին որոշ գործողություններ չի կատարել: «Նախագահականի դեմը պետք ա մլիցեքին տփեի»,- այսօր դատարանում հայտարարեց Շանթ Հարությունյանը: Դատախազն այսօր կարդաց գործով անցնող տասնչորս ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները: Նրա խոսքերով՝ապացուցվել է, որ ամբաստանյալները իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն են գործադրել եւ խուլիգանություն կատարել: Ամբաստանյալները չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով, որ խուլիգաններ չեն: Իսկ Սեւակ Մնացականյանն էլ ավելացրեց, որ իրենք խուլիգանությունից հեռու են այնքան, ինչքան կառավարությունը պետական մտածելակերպից: Արմեն Հովհաննիսյանը, ում խափանման միջոցը՝ կալանավորումը, դատարանն այսօր չփոխեց, հայտարարեց, որ արդեն ութ ամիս է՝ իրեն պահում են իշխանական գերության մեջ եւ իրենք հայրենիքի ազատության համար էին դուրս եկել պայքարի: