Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համակարգչային լսարան՝ Իջեւանի զորամասում

Հասարակություն
lsaran

Հունիսի 27-ին Իջևանում տեղակայված զորամասերից մեկում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց հերթական համակարգչային լսարանը։ Այս նախաձեռնությունը երիտասարդական հիմնադրամը կյանքի է կոչել ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկումների արդյունքում։ Լսարանները ներառում են համակարգիչներ, տպիչ, ծրագրային ապահովումներ, համապատասխան կահույք։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից բացվող լսարանները հագեցվում են նաև էլեկտրոնային գրականությամբ։ Երիտասարդական հիմնադրամը մշտապես պահում է կապն այն զորամասերի հետ, որտեղ բացվել են լսարաններ և անհրաժեշտության դեպքում իրականացնում տեխնիկական սպասարկում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն