A
A
Շանթ Հարությունյանը հայտարարեց, թե թքած ունի ոստիկանների վրա. վիճաբանություն դատարանում
Մինչ Շանթ Հարությունյանի եւ մյուսների դատական նիստի մեկնարկը վիճաբանություն տեղի ունեցավ Շանթի ու ոստիկանների միջեւ։ Վիճաբանությունն սկսվեց այն բանից հետո, երբ Շանթի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, նստեց հոր գիրկը։ Ոստիկաններն արգելեցին, ինչին ի պատասխան Շանթը հայտարարեց, թե թքած ունի ոստիկանների վրա։ Ոստիկանները հեռացրին Շանթ Հարությունյանին։ Դատական նիստը դեռ չի մեկնարկել։ Շանթ Հարությունյանն ու ընկերները մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում անկարգություններ կազմակերպելու մեջ։