Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես է հաշմանդամություն ունեցողը հասնելու անվճար կայանատեղի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
10449971_486932394771643_635695951926390754_n

Երևանի Սիրահարների այգում մեկնարկել է «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանում» թեմայով բացօթյա քննարկումը: «Քաղաքապետարանը նախատեսում է ներկրել 10 ավտոբուս, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- հենց քննարկման սկզբում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Մհեր Բաղդասարյանը։ Բացի այդ, ըստ նրա, քաղաքապետարանը նախատեսում է հաշմանդամների համար հատուկ ավտոկայանատեղեր ունենալ, իսկ նրանց համար այդ ավտոկայանատեղերը լինելու են անվճար։ «Ողջունում եմ հաշմանդամ վարորդների համար առանձին կայանատեղիների հատկացումը, սակայն այլ հարց է` արդյոք կկարողանա՞ հաշմանդամ վարորդը մոտենալ մեքենային ու նստել մեքենայի մեջ»,- անհանգստություն հայտնեց Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զառա Բաթոյանը։ «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանը կոչ է անում մեր ճարտարապետներին շենքեր նախագծելիս չկառուցել թեքահարթակներ, այլ կառուցել անարգել մուտք։ «2014թ. տարբերվում է անցյալ տարիներից, քանի որ այս տարվա բյուջեով նախատեսված է ավելի մեծ գումար քաղաքաշինական միջավայրը հաշմանդամ մարդկանց համար ավելի մատչելի դարձնելու համար, և այս տարի մեր ձեռքբերումները համատեղ աշխատանքի արդյունք են»,- ընդգծեց Մհեր Բաղդասարյանը։