Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հասարակություն
f5a4a8b798691ab9b4da282dde1acf20

Հանրապետության տարածքում հունիսի 27-ին, 28-ի գիշերը, հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ին երեկոյան ժամերին, 29-ին շրջանների զգալի մասում, 30-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 28-30-ին կնվազի 3-5 աստիճանով: 26.06arm Հունիսի 27-ին, 28-ի գիշերը, 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ի երեկոյան ժամերին, 29-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: 26.06.2014arm Երևան քաղաքի հունիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 37.60C (1993 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան 10.70C (1994 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան 23.70C