A
A
ՌԴ սահմանապահներն ահազանգել են. քաղաքացի է կորել
Հունիսի 26-ին, ժամը 11.10-ին ՌԴ սահմանապահ հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում գտնվող պոմպակայանի աշխատակից Ջ.Խ.-ին տևական ժամանակ է չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ ընկել է Արաքս գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հետախուզել են գետի ափամերձ հատվածը. քաղաքացին չի հայտնաբերվել: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ԱԻՆ