Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը դժվարանում է գնահատական տալ ոստիկանական գործողություններին

Հասարակություն
afrikyan9

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Արագ արձագանքման խմբի աշխատակիցները վերջին օրերին ավելի շատ եղել են Աֆրիկյանների շենքի մոտ, քան աշխատավայրում։ «Սա նշանակում է, որ իրավիճակը տեղ- տեղ սրանում էր, եւ իրենք ստիպված են եղել իրենց աշխատակիցներին անընդհատ ուղարկել այնտեղ։ Ունենք բողոքներ, եւ որոշակի հարցումներ են ուղարկվելու ոստիկանություն, դժվար է գնահատական տալ ընդհանուր գործողություններին»,- հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանը։ Անդրադառնալով Սարյան փողոցի հետ կապված դեպքերին՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ թեեւ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, սակայն դրանով իրենց աշխատանքը չի ավարտվել։ Սպասում են ոստիկանության ծառայողական քննությունների ավարտին։ «Առանց դրա, ես իրավունք չունեմ տալ վերջնական գնահատականներ, երբ կստանանք ծառայողական քննության արդյունքները, կլինի վերջնական գնահատականը։ Կամ Սարյան փողոցի վրա տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում, կամ ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ»,- եզրափակեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։