Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն հիշեցնում է՝ արգելվում է խոշտանգման որևէ դրսևորում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
597f89254efc70f4eaf0676d79de2151

Եվրոպական միության հայտարարությունը ՄԱԿ-ի խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա՝ հունիսի 26-ի կապակցությամբ ՄԱԿ-ի խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ վերստին հաստատում ենք, որ ԵՄ-ն պատրավորվում է պայքարել խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի կանխարգելման կամ բացառման դեմ: Միջազգային իրավունքը հստակ և անտարակույս արգելում է խոշտանգման որևէ դրսևորում: ԵՄ-ն ողջունում է հասարակական կազմակերպությունների և նվիրյալ անհատների անխոնջ ջանքերը, որոնք ճիգ չեն խնայում խոշտանգումների կանխարգելման, զոհերի տանջանքների նվազեցման և հասարակության ուշադրությունն այս կարևոր խնդրին հրավիրելու ուղղությամբ: Մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական գործիքի միջոցով (ՄԻԺԵԳ), Եվրոպական միությունը զգալի օժանդակություն է տրամադրում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին խոշտանգումների վերացմանն ուղղված գործունեություն ծավալելու և խոշտանգումների և դաժան, անմարդկային վերաբերմունքի համար հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով: ԵՄ-ն կոչ է անում բոլոր պետություններին միանալ Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային և դրա կամընտիր արձանագրությանը և ճանաչել Խոշտանգումների դեմ հանձնաժողովի իրավասությունները անհատական հաղորդագրություններ ընդունելու և քննություն ծավալելու վերաբերյալ: Ողջունում ենք, արձանագրության ստորագրումը Անգոլայի, Գվինեա - Բիսաույի և Մոնղոլիայի կողմից, և դրա վավերացումը Բուրունդիի և Նորվեգիայի կողմից: ԵՄ-ն ընդգծում է, որ անհրաժեշտ է մշակել և ընդունել Ազգային կանխարգելիչ մեխանիզմներ և ապահովել դրանց գործառնական և ֆինանսական անկախությունը: Եվրոպական միությունն իր հատուկ երախտիքն է արտահայտում միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ հանձնաժողովի, ԵԽ Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի գործունեության համար և կոչ է անում պետություններին հետևել նշյալ կառույցների առաջարկություններին: Եվրոպական միությունն օժանդակել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68/156 բանաձևի ընդունմանը 2013 թվականի դեկտեմբերի 13-ին, համաձայն որի ամեն անհատ իրավասու է ուղղակիորեն դիմել խոշտանգումների դեմ պայքար և կանխարգելիչ գործունեություն ծավալող կառույցներին և զոհերն ունեն փոխհատուցման իրավունք: Մենք պետք է համատեղ գործենք խոշտանգումները անցյալում թողնելու ուղղությամբ: