Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալիեւի մեղադրանքների համար պատասխանատու են ՀՀ իշխանությունները» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
720ae1bae260ef9fdf6077755e472a86

ԵԽԽՎ ամբիոնից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը գնահատում է մեկ արտահայտությամբ՝ քաղաքական լկտիություն։ Տիկին Ալավերդյանին հատկապես զայրացրել է դիպուկահարների մասին Ալիեւի խոսքը. «Չգիտի՞, որ դիպուկահարները կրակում են խաղաղ բնակիչների վրա, ինչը միշտ ամոթ է եղել ցանկացած զինվորականի համար՝ նշան բռնել խաղաղ բնակչի վրա»։ Մարդու իրավունքների առաջին պաշտպանը միաժամանակ չի հերքում՝ Ալիեւի մեղադրանքների համար պատասխանատուն են Հայաստանի իշխանությունները. «Կրկնում եմ, դա մեր բաց թողած գործողություններն են։ Փոխարենը Ադրբեջանի նախագահը ամաչի խոսել ընդհանուր առմամբ, նա դեռ մեղադրանքներ է ներկայացնում»։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը չի շտապում Հայաստանում որեւէ մեկին մեղադրել Ալիեւի ելույթի համար։ Ադրբեջանի նախագահը բռնակալ է ու նրա ելույթները թե իր երկրում, թե երկրից դուրս հեռու են դիվանագիտության ու քաղաքակրթության նորմերից։ «Բնական է, պարբերաբար այդ ելույթները կոչված են նրա ներքին ռեյտինգը բարձրացնելու, որովհետեւ ադրբեջանական հասարակության մեծ մասը, ցավոք, նաեւ հայ հասարակության մի մասը սիրում է ամպագոռգոռ ելույթներ»։ Անուշ Սեդրակյանը հայ հանրությանը եւ առաջին հերթին իշխանություններին կոչ է անում՝ ուշադրություն սեւեռել մեր ներքին քարոզչությանը։