Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի դեմ հայտարարությունը՝ շրջանառության մեջ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
720ae1bae260ef9fdf6077755e472a86

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կողմից շրջանառության մեջ է դրվել գրավոր  հայտարարություն, որն ստորագրել են ԵԽԽՎ 28 պատվիրակներ: Նրանք մտահոգությունն են հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության ասպարեզում իրավիճակի մասին. «ԵԽԽՎ-ն պետք է շտապ գործողություններ իրականացնի` հաշվի առնելով զեկույցները՝ Ադրբեջանում խոսքի, հավաքների ազատության սահմանափակումների, ձերբակալությունների և բանտարկությունների մասին, որոնք Ադրբեջանի իշխանությունները կիրառում են ընդդիմադիրներին և անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար, սահմանափակելու ՀԿ-ների գործունեությունը»: