Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ`Մովսեսի ուղղությամբ. «Ալիեւի խոսքից ոգեւորվել են»

Քաղաքականություն
3ea193cbd6942f1a20131b412cffa4ff

Այսօր 10։30-ի սահմաններում Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմից դարձյալ կրակոցներ են հնչել։ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանի տեղեկացմամբ՝ մարդկային և նյութական կորուստներ չեն ունեցել։ «Եղել է կարճ կրակահերթ՝ կրակել են գյուղապետարանի, դպրոցի, եկեղեցու, հրապարակի ուղղությամբ»,- « Ա1+»-ին հայտնեց Մովսեսի գյուղապետը։ Արարատ Ավալյանի փոխանցմամբ՝ գնդակներից մեկը դիպել է գյուղապետարանին, մյուսը՝ դպրոցի պատուհանին. «Էս կրակոցները սովորական բնույթ են կրում, բայց կարևոր իրադարձություններից առաջ հակառակորդը ավելի է ակտիվանում՝ երեկ Ալիևի խոսքերից ոգևորվել էին»,- առավոտյան ադրբեջանական կողմից Մովսես գյուղի ուղղությամբ հնչած կրակահերթը այսպես է մեկնաբանում գյուղապետը։